Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը

22.07.2024, 12:54
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով  պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով  պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է  9.75%, ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝  5%: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս:   
 
Ծրագրային ազդագիրը  (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: