Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

20.11.2019, 17:01
Սա Յունիբանկի կողմից պարտատոմսերի 10-րդ թողարկումն է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար:
Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ  նոր դոլարային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկը թողարկել է  5.25% տարեկան եկամտաբերությամբ դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 15.12.2019թ.-ը: 

Սա Յունիբանկի կողմից պարտատոմսերի 10-րդ թողարկումն է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 51 մասնաճյուղերից ցանկացածում: 

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–