Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով

17.01.2020, 14:53
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2019 թվականի արդյունքները, համաձայն որոնց ՀՀ տարածքում բանկոմատների և մասնաճյուղերի քանակով Բանկը զբաղեցնում է առաջին տեղը հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

2019 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր քանակը հասել է 188-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 100-ը` ՀՀ մարզերում: Այսօր նաև բացվեց նոր բանկոմատ MegaMall Armenia-ի տարածքում:

Բանկը շարունակում է պահպանել նաև առաջատար դիրքեր մասնաճյուղերի քանակով` ՀՀ ողջ տարածքում: Այս պահին մասնաճյուղերի քանակն է՝ 72. 27-ը՝ Երևանում, 45-ը` մարզերում:

Բանկոմատներից 31-ը, բացի հիմնական գործառույթներից, հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով՝ հաճախորդներին հնարավորություն տալով ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով: Այսօր ՀՀ տարածքում՝ Երևանում և Հայաստանի մարզերում, գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 30 ինքնասպասարկման գոտիներ՝ հաճախորդներին հասանելի շուրջօրյա և ամեն օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական մասը առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության: Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են և առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը:

Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է.

  •  անվճար գումարներ մուտքագրել քարտերին ` օնլայն ռեժիմում
  •  ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ   վճարումներ,
  •  քարտին գումար մուտքագրելիս թղթադրամները ներմուծել ոչ թե մեկական՝ այլ փաթեթով,
  •  փոփոխել քարտի PIN-ծածկագիրը,
  •  կատարել քարտից քարտ փոխանցումներ,
  •  ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
  •  վճարել կոմունալ ծառայությունների դիմաց: 

2020 թվականին Բանկը նախատեսում է ընդլայնել ինչպես մասնաճյուղային ցանցը` բացելով նոր մասնաճյուղեր ՀՀ որոշ մարզերում, այնպես էլ` բանկոմատների քանակը, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–