Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

ՎՏԲ Հայաստան Բանկը ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզի նոր ծառայություն է գործարկել

19.04.2012, 17:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց նոր ժամանակակից ծառայություն` ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ, որը մշակվել է ՎՏԲ խմբի «Մուլտիկարտա» ՍՊԸ պրոցեսինգային ընկերության կողմից, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց նոր ժամանակակից ծառայություն` ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ, որը մշակվել է ՎՏԲ խմբի «Մուլտիկարտա» ՍՊԸ պրոցեսինգային ընկերության կողմից, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, առցանց քարտեզը, որում նշված են ՎՏԲ խմբի շուրջ 7 200 բանկոմատների հասցեներ, արդեն հասանելի է IPhone և Android հեռախոսների համար և ներկայացված է Apple Store¹-ում և Android Market²-ում:

«Վերջին ժամանակներս մեր կյանքում զգալի տեղ են գրավել նոր տեխնոլոգիաները, իսկ սմարթ հեռախոսները դարձել են նրա անբաժանելի մասը: Նրանք զգալիորեն կրճատել են բանկային սպասարկման ոլորտում Բանկ-Հաճախորդ հարաբերություններում առկա սահմանները: ՎՏԲ Խումբը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը բանկային սպասարկման համակարգում: Մեր նպատակը Հաճախորդի որակով և արդյունավետ սպասարկումն է»,- նշեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը: 

ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մոտակա բանկոմատների հասցեներին և կարգավիճակին, տրամադրվող թղթադրամի տեսակներին, ինչպես նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն այլ ծառայությունների մասին (կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ, և այլն):

Այս նորագույն ծառայությունը ստեղծում է ՎՏԲ Խմբի հաճախորդների սպասարկման նոր հնարավորություններ: Սա ինտերակտիվ քարտեզ է, որի միջոցով հաճախորդները ցանկացած պահի և ցանկացած վայրում կարող են ստանալ տեղեկատվություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների հասցեների մասին, ինչպես նաև հետիոտնային կամ ավտոմեքենայի կարճ երթուղին դեպի մոտակա բանկոմատը

«Միասնական բանկոմատային ցանցը» թույլ է տալիս Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում ՎՏԲ Խմբի բանկերի, ինչպես նաև Ռուսաստանում ՎՏԲ 24 բանկի քարտապաններին դրամական միջոցները կանխիկացնել ՎՏԲ խմբի և ՎՏԲ24 բանկերի բանկոմատներից «տեղական» պայմաններով` անկախ ժամանման երկրից:

Նոր ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հեռախոսի մեջ ներբեռնել Google Play ծրագիրը (Android տարբերակի հեռախոսի համար) կամ AppStore (iPhone հեռախոսի համար), որոնման մենյույում հավաքել` «ВТБ» բառը և, ընտրելով «ՎՏԲ բանկոմատներ» բաժինը, հաստատել այն հեռախոսում կամ ներբեռնել այն հղումներով:

«ՎՏԲ բանկոմատներ» ներդիրն իրենից ներկայացնում է որակապես նոր և հարմար գործիք ՎՏԲ Խմբի հաճախորդների համար: 
Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ բանկի ինտերնետ-կայքից: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: —0–