Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է հաճախորդներին նոր հնարավորություն՝ ստանալ իրենց քաղվածքները Բանկի կայքի միջոցով

25.12.2020, 20:02
Քաղվածքների ստացման նոր տարբերակի գլխավոր առավելություններն են՝ քաղվածքի հասանելիություն հաճախորդին հարմար ցանկացած պահին՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով, օգտագործման պարզությունը և անվտանգությունը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է հաճախորդներին նոր հնարավորություն՝ ստանալ իրենց քաղվածքները Բանկի կայքի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է իր հաճախորդներին քաղվածքներ ստանալու նոր արագ և հարմար եղանակ՝ Բանկի կայքում անձնական էջի միջոցով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Քաղվածքների ստացման նոր տարբերակի գլխավոր առավելություններն են՝ քաղվածքի հասանելիություն հաճախորդին հարմար ցանկացած պահին՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով, օգտագործման պարզությունը և անվտանգությունը:

Բանկի կայքում իր քաղվածքների դիտման համար հաճախորդը պետք է նախապես ընտրի Բանկի հետ հաղորդակցման «Առցանց հարթակով» եղանակը և գրանցվի Բանկի կայքի «Քաղվածքներ» բաժնում՝ ավտոմատ կերպով ստանալով անսահմանափակ հասանելիություն իր ամսական քաղվածքներին:

Բանկի կայքի անձնական էջում քաղվածքները հուսալի պաշտպանված են, քանի որ գրանցվելիս կիրառվում է SMS հաղորդագրությամբ հաստատման մեխանիզմը, ինչից հետո կիրառվում է անձնական էջի գաղտնաբառ, որը հասանելի է միայն հաճախորդին:

Նոր հնարավորության շնորհիվ հաճախորդը, անկախ իր գտնվելու վայրից, կարող է ունենալ ակնթարթային հասանելիություն իր ամսական քաղվածքներին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր պրոդուկտներով և ծառայություններով:

Հարմարավետությունը կայանում է ոչ միայն միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, այլ նաև տեղեկատվության հետագա պահպանման մեջ․քաղվածքները տրամադրվում են PDF ձևաչափով, և հաճախորդները ունեն ոչ միայն դրանք դիտելու հնարավորություն, այլ նաև կարող են ներբեռնել, պահպանել կամ ուղարկել իրենց էլեկտրոնային փոստի հասցեին:

Բանկը նշված հնարավորությունն ընձեռում է ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդներին, ինչի համար անհրաժեշտ է դիմել Բանկ և փոփոխել Բանկի հետ հաղորդակցման եղանակը:

Անձնական էջի գրանցման և հետագա կիրառման ուղեցույցը կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ, ինչպես նաև զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–