Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային նախատոնական ակցիա

27.11.2019, 21:05
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ամենամյա ամանորյա ավանդային ակցիա` «Շահավետ» ավանդատեսակի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է  ավանդային նախատոնական ակցիա

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ամենամյա ամանորյա ավանդային ակցիա` «Շահավետ» ավանդատեսակի համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

«Շահավետ Ամանոր» ակցիան կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը (ներառյալ) և  հաճախորդներին կընձեռնի հնարավորություն Ամանորյա անցուդարձից հետո կրկնապատկել  եկամուտները: 

Հաճախորդները, ովքեր կձևակերպեն «Շահավետ» ավանդատեսակը ՀՀ դրամով և 1 տարի ժամկետով` ստանալով  տոկոսներ ավանդի ժամկետի ավարտին, կկարողանան օգտվել տարեկան բարձրացված 10% տոկոսադրույքից (տարեկան տոկոսադրույքի եկամտաբերությունը` 9.97%) և ակցիայի ավարտին հնարավորություն կունենան մասնակցել խաղարկության: Խաղարկության արդյունքների համաձայն, 10 հաջողակներն իրենց արդեն իսկ ձևակերպած ավանդի դիմաց կստանան տարեկան աննախադեպ բարձր 20% տոկոսադրույք (տարեկան տոկոսադրույքը 19,95%): 

20% տոկոսադրույքը կկիրառվի  մինչև 10 մլն. ՀՀ դրամի գումարի դեպքում:

Ակցիայի հիմնական պայմաններն են. ավանդը պետք է ձևակերպվի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ, ակցիայի շրջանակներում ձևակերպված ավանդը չպետք է վաղաժամ դադարեցվի` 365 օրվա ընթացքում, ակցիային մասնակցում է հաճախորդի միայն մեկ ավանդ՝ ակցիայի ընթացքում ձևակերպած առավելագույն գումարով: 

Խաղարկությունը տեղի կունենա ակցիայի ավարտից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, առցանց` Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որի ընթացքում` պատահականության սկզբունքով, կորոշվեն 10 հաղթողները:

Բացի այդ, հաճախորդը, ավանդ ձևակերպելիս կստանա MasterCard քարտ՝ ավանդի գործողության ողջ ընթացքում անվճար սպասարկումով:

Տրամադրված քարտի դասը կապված է ավանդի չափից. MasterCard Standard ՝ մինչև 7,000,000 ՀՀ դրամ,  MasterCard Gold՝ սկսած 7.000.001 դրամից։ 

Բանկից հիշեցնում են որ ավանդ կարելի է ձևակերպել ոչ միայն այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, այլև օգտվելով նորարարական հեռահար Վիդեո բանկ ծառայությունից: 

Վիդեո բանկ ծառայության օգնությամբ, Skype հավելվածի միջոցով զանգ կատարելիս, Բանկի աշխատակիցը կօգնի հաճախորդին հեշտությամբ ձևակերպել ավանդ` առանց հերթերում ժամանակ վատնելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Շահավետ Ամանոր» ակցիայի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկակվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–