Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ դրամական փոխանցումների ստացում Telcell վճարային տերմինալների միջոցով

08.06.2020, 13:57
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում Բանկի քարտերին` Telcell վճարային տերմինալների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ դրամական փոխանցումների ստացում Telcell վճարային տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում Բանկի քարտերին` Telcell վճարային տերմինալների միջոցով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Այսպիսով, հաճախորդները կկարողանան առանց հերթում սպասելու ստանալ իրենց դրամական փոխանցումները: 

Փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել կարճ դիմում Telcell վճարային տերմինալի միջոցով: Telcell վճարային տերմինալները տեղադրված են Երևանի և Հայաստանի ամբողջ տարածքում, 102 տերմինալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի ներսում, 2500 տերմինալ` մասնաճյուղերից դուրս:

Telcell վճարային տերմինալների միջոցով դրամական փոխանցում ստանալն արագ է և պարզ: 

Հաճախորդին անհրաժեշտ է՝

  •  Մուտքագրել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa/Mastercard քարտի համարը,
  •  Telcell վճարային տերմինալի ՎՏԲ-Հայաստան Բանկ բաժնից ընտրել «Դրամական փոխանցման ստացում»,
  •  Լրացնել հետևյալ տվյալները՝

o   Քարտի համարը, որին կփոխանցվի դրամական փոխանցումը,

o   Դրամական փոխանցման կոդը,

o   Փոխանցման արժույթն ու գումարը

o   Փոխանցման ստացման նախընտրելի արժույթը,

o   Բջջային հեռախոսահամարը: 

Տվյալները լրացնելուց հետո հաճախորդը կստանա իր փոխանցումը` 20 րոպեների ընթացքում: 

Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին լրացված հայտերը մշակվում են հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 09:00-ից:            

Հաճախորդն իր քարտին դրամական փոխանցման գումարի մուտքագրման վերաբերյալ կտեղեկացվի անվճար SMS հաղորդագրության միջոցով: Փոխանցումը քարտին ստանալուց հետո, գումարը կարելի է կանխիկացնել ՀՀ դրամով` առանց միջնորդավճարի, ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 190 բանկոմատներով, կամ արտարժույթով՝ Բանկի 70 մասնաճյուղերում: 

Տվյալ եղանակով փոխանցումներ կարելի է ստանալ` Unistream, MoneyGram, Converstransfers, Intelexpress, TelCell և Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգերով: 

Telcell տերմինալների միջոցով փոխանցումը քարտին կատարելու միջնորդավճարը կազմում է՝ 

· 100 ՀՀ դրամ՝ Բանկի մասնաճյուղերում տեղադրված Telcell տերմինալներով,

· 300 ՀՀ դրամ՝ Բանկից դուրս գործող Telcell տերմինալներով: 

Բանկի հեռահար ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–