ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ոսկու ձուլակտորների վաճառքն իր հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռումիր հաճախորդներին ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ: Այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
«Ստանդարտացված ոսկու ձուլակտորներ կարող են ձեռք բերել Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները` մոտենալով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից յուրաքանչյուրը»,- նշվում է հաղորդագրության մեջ
Բանկն առաջարկում է ռուսական արտադրության ամենաբարձր որակի և 999.9 հարգի ստանդարտացված ոսկու ձուլակտորների մեծ ընտրանի` 1 գրամից մինչև 1 կգ.՝ 1 գր., 5 գր., 10 գր., 20 գր., 50 գր., 100 գր., 250 գր., 500գր և1000 գր.քաշով: Ձուլակտորի հետ միասին հաճախորդին է տրամադրվում նաև որակի երաշխիքի հավաստագիր:
Բանկի հաղրոդագրության համաձայն, ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը Բանկն իրականացնում է օրական կտրվածքով ոսկու գնանշման միջոցով՝ կախված ոսկու միջազգային գնից և ձուլակտորի քաշից, ինչը հրապարակվում է Բանկի պաշտոնական կայքում և մասնաճյուղերում տեղադրված էլեկտրոնայինէկրաններին:
Ձուլակտորներ գնելու նպատակով Բանկի հաճախորդին անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
«Այս տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը՝ տրամադրելով իր հաճախորդներին հարմարավետ, հուսալի և երկարաժամկետ ներդրման, ինչպես նաև ներդրումային ռիսկերի տարբերակման այլ ընտրանքային հնարավորություն: Իհարկե, գոյություն ունեն դրամական միջոցների ներդրման բազմաթիվ գործիքներ, որոնք հայտնի կերպով կարող են պահպանել և մեծացնել Ձեր կապիտալը, սակայն ոսկու ձուլակտորներում գումարի ներդրումը ներդրումային այն տարբերակն է, որը ցուցադրում է իր կայունությունն ու ապահովվածությունը երկար տարիներ ընթացքում: Ոսկին, որպես ավանդական կայուն ակտիվ, ամենաքիչն է ենթարկվում շուկայական ցիկլերին և տնտեսական ցնցումներին՝ երկարաժամկետ հեռանկարում պահպանելով իր բարձր արժեքը: Տեղաբաշխե՛ք Ձեր խնայողություններն արդեն այսօր՝ ներդնելով դրամական միջոցները 1 գրամից մինչև 1000 գրամ կշռող ստանդարտացված ոսկու ձուլակտորներում, որոնք կարելի է ձեռք բերել մեր Բանկի բոլոր մասնաճյուղերում» - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ/Գանձապետարանի պետ Մ. Ստեփանյանը:
Ստանդարտացված ոսկու ձուլակտորների արժեքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–ՎՏԲ Հայաստան բանկ, ոսկու ձուլակտոր, հաճախորդ