Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Վերաբրենդավորվել և վերազինվել է Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը (ՎԻԴԵՈ)

03.04.2024, 10:21
/․ Նոր ու հարմարավետ միջավայր, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ․ Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո ամբողջովին նոր ոճով է ներկայանում իր հաճախորդներին․ ՎԻԴԵՈ
Վերաբրենդավորվել և վերազինվել է Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Նոր ու հարմարավետ միջավայր, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ․ Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո ամբողջովին նոր ոճով է ներկայանում իր հաճախորդներին, նշվում է Ֆասթ Բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

«Հաճախորդների համար լավագույն բանկային փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից է։ Ուստի, շարունակում ենք մասնաճյուղային ցանցի վերազինման աշխատանքները և ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերաբրենդավորումից հետո «Կոմիտաս» մասնաճյուղն արդեն նոր, ավելի հարմարավետ միջավայրում է ընդունելու մեր հաճախորդներին։ Վստահ ենք, որ նրանք կգնահատեն այս կարևոր փոփոխությունները և մեծ բավականություն կստանան այստեղ սպասարկվելիս», - նշել է Ֆասթ Բանկի տարածաշրջանային կառավարիչ Մհեր Հարությունյանը։

Ֆասթ Բանկն ակտիվ աշխատում է առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում։–0–