Ոգեշնչում. դեպի մեծ բիզնես. ԱԿԲԱ ԲԱՆԿԸ պատմել է անցած ուղու մասին (ՎԻԴԵՈ)
17.02.2021,
17:03
Բանկն իր հիմնադրման սկզբում ուներ ընդամենը 10-20 աշխատակից: Այսօր նրանք 1500-ից ավելի են: Մեկ փոքր գրասենյակի փոխարեն այսօր Ակբան ունի 62 մասնաճյուղ՝ Հայաստանի ամբողջ տարածքում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Երկու սենյակ, մեկ համակարգիչ, մեկ տպիչ, մի քանի աթոռ ու սեղան։ Համեստ միջոցներով, բայց մեծ գաղափարներով մեկնարկեց Ակբա բանկի պատմությունը, որն էլ ստանձնեց նորանկախ Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորումը, հաղորդում է ԱԿԲԱ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։
Այսօր գյուղատնտեսության կայացման գործում Ակբայի դերն անփոխարինելի է։
Բանկն իր հիմնադրման սկզբում ուներ ընդամենը 10-20 աշխատակից: Այսօր նրանք 1500-ից ավելի են: Մեկ փոքր գրասենյակի փոխարեն այսօր Ակբան ունի 62 մասնաճյուղ՝ Հայաստանի ամբողջ տարածքում:
Բանկի անցած ճանապարհի, դժվարությունների ու ոգեշնչումների մասին՝ Ակբա բանկի մասին պատմող ֆիլմում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–