Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2022թ.–ին պետբյուջե են վճարել մոտ 1,5 տրիլիոն դրամ

25.01.2023, 15:09
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ
Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2022թ.–ին պետբյուջե են վճարել մոտ 1,5 տրիլիոն դրամ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. 2022 թվականին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ, հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ–ի տվյալներով, հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։

Ցանկի առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինանտն է, որը վճարել է մոտ 143,9 մլրդ դրամի հարկ, երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն (մոտ 52,3 մլրդ դրամ), երրորդը Grand Tobacco–ն է (ավելի քան 45 մլրդ դրամ)։

Առաջին տասնյակում են նաև International Masis Tabak –ը (մոտ 27,4մլրդ դրամ), Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (մոտ 19,6մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմեինա»–ն (մոտ 18,1մլրդ դրամ), «Մոբայլ Սենթր Արտը» (մոտ 17,6մլրդ դրամ), «JTI Արմենիա»–ն (16,99 մլրդ դրամ), «Սի Փի Էս Էներջի Գրուպ»–ը (16,98 մլրդ դրամ) և ՄՏՍ–Հայաստանը (15,9 մլրդ դրամ)։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ցանկը հրապարակվել է, հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:–0–