Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ծավալը հասցվել է մինչև 140 մլն խորանարդ մետրի. «ՀայՌուսգազարդ»
04.12.2013,
14:37
Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ծավալը հասցվել է մինչև 140 մլն խորանարդ մետր գազի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Հրանտ Թադևոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ծավալը հասցվել է մինչև 140 մլն խորանարդ մետր գազի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Հրանտ Թադևոսյանը։
Ըստ նրա` 2013թ.–ին ընկերությունն աշխատանքներ է իրականացրել Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման համար հորերի թվի ավելացման ուղղությամբ, ինչի համար 533 մլն դրամ է հատկացվել։
«Մենք ստորգետնյա գազապահեստարանի ծավալները հասցրեցինք մինչև 140 մլն խորանարդ մետրի` հատկապես ձմռան ամիսներին բնակչությանը կանոնավոր և անխափան գազամատակարարում ապահովելու անհրաժեշտության նպատակով»,– ասաց Թադևոսյանը։
Նա նշեց, որ, մասնավորապես, միայն նախորդ ձմռանը Վրաստանի տարածքում (որի տարածքով գազը մատակարարվում է Հայաստան. «ԱՌԿԱ») տեղի ունեցած վթարի պատճառով գազամատակարարման անջատման հետևանքով գազապահեստարանից մինչև 100 մլն խորանարդ մետր գազ է մատակարարվել բնակչությանը։
Ըստ նրա` գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնումը թույլ կտա բնակչությանը կայուն գազամատակարարում ապահովել նույնիսկ վթարային անջատումների դեպքում։
Ինչպես ավելի վաղ հայտնեց վարչության նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, արդեն 2013թ.–ի վերջին ընկերությունը հնարավորություն կունենա 170–180 մլն խորանարդ մետր գազ պահեստավորել։
Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի գնահատականների` Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանում բնական գազի պաշարները հնարավոր է հասցնել մինչև 250 մլն խմ–ի կամ Հայաստանի պահանջարկի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։
Աբովյանի գազի պահեստարան-կայանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գլխավոր տարրերից է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը գազի արդյունաբերական օգտագործման մեջ կարգավորում է սեզոնային և պիկային անհամաչափությունները: Գազի մատակարարման օբյեկտների խափանման դեպքում այս կայանը, կախված տարվա ժամանակից, կարող է գազ մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:
Դեկտեմբերի 2–ին երկու երկրների նախագահների բանակցություններից հետո Ռուսաստանը և Հայաստանը մի շարք փաստաթղթեր ստորագրեցին գազային բնագավառում, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է «Գազպրոմի», որը Հայաստանի շուկայում ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է, մասնաբաժնի ավելացում «ՀայՌուսգազարդում»` մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի նվազեցում մեկ հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի փոխարեն։ ($1 – 403,91 դրամ է) -0-