Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ–ում հունիսին 14 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արձանագրություններ, եկամտի չափը կազմել է շուրջ 388մլն դրամ

06.07.2023, 13:07
ՊԵԿ-ը ներկայացնում է 2023թ․ հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
ՀՀ–ում հունիսին 14 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արձանագրություններ, եկամտի չափը կազմել է շուրջ 388մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 40,450,193 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 29,409,000 ՀՀ դրամ։

14 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 388,285,000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 194,675,000 ՀՀ դրամ:

12 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 27,884,153 ՀՀ դրամ։–0–