Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ՊԵԿ. առցանց անմաքս առևտրի շեմը` գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո կամ 31 կգ, այն կգործի մինչև հոկտեմբերի 1–ը

22.03.2022, 13:51
Այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը
ՊԵԿ. առցանց անմաքս առևտրի շեմը` գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո կամ 31 կգ, այն կգործի մինչև հոկտեմբերի 1–ը

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ:

Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ից նաև հայտնում են, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։

Գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը։–0–