Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2013թ.–ի արդյունքներով կկազմի շուրջ 4,4%, իսկ գնաճը` շուրջ 6,5%. էկոնոմիկայի նախարարություն
27.11.2013,
13:28
Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2013թ.–ի արդյունքներով կկազմի շուրջ 4,4 տոկոս, իսկ գնաճը` շուրջ 6,5 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2013թ.–ի արդյունքներով կկազմի շուրջ 4,4 տոկոս, իսկ գնաճը` շուրջ 6,5 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
«Կանխատեսումների համաձայն` 2013թ.–ի բյուջեում նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը չի կատարվի և կկազմի շուրջ 4,4 տոկոս, ինչը 2 տ.կ.–ով ցածր է նախատեսված ցուցանիշից, իսկ գնաճը` ընդհակառակը, 2,5 տ.կ.–ով կգերազանցի նախատեսված ցուցանիշը»,– ասաց Ավանեսյան։
Ըստ նախարարի` բյուջեում նախատեսված ցուցանիշների շեղումն արդեն անսպասելի չէ, ինչի մասին արդեն հայտարարվում էր մի քանի ամիս առաջ։
Որպես հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունների հիմնական պատճառ` նա նշեց առավելապես էներգակիրների գների աճը, ինչը, ըստ նախարարի` իրենց հաշվետվություններում նաև մատնանշում է միջազգային փորձագետները։
«Գլոբալ տնտեսական կանխատեսում» ԱՄՀ (World Economic Outlook - WEO) հոկտեմբերյան զեկույցի համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ին կարող է կազմել 4,6 տոկոս, իսկ երկրի սպառողական գների ցուցիչն ընթացիկ տարում կհասնի 7 տոկոսի։ Միաժամանակ Համաշխարհային բանկը 2013թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի 3–4 տոկոսանոց աճ է կանխատեսում։
2013թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճը նախատեսված է 6,2 տոկոս մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոս (±1,5%)։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիր է դրել 2013թ.–ին 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ։ –0–