ՀԿԵ–ն 2013 թ. 9 ամսվա ընթացքում բեռնել է 1,5 մլն տոննա բեռ` 2,1 տոկոսով գերազանցելով 2012 թ.–ի ցուցանիշը
14.10.2013,
14:47
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում բեռնել է 1,5 մլն տոննա բեռ` 2,1 տոկոսով գերազանցելով 2012 թ.–ի նույն ցուցանիշը, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ՀԿԵ–ի հունվար–սեպտեմբերի արդյունքների ամփոփման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում բեռնել է 1,5 մլն տոննա բեռ` 2,1 տոկոսով գերազանցելով 2012 թ.–ի նույն ցուցանիշը, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ՀԿԵ–ի հունվար–սեպտեմբերի արդյունքների ամփոփման ժամանակ։
Ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենը, անցած ժամանակահատվածը բավարար է ՀԿԵ-ի աշխատանքը գնահատելու և 2014 թվականի համար ծրագրեր մշակելու համար:
Ռեբեցը տեղեկացրել է, որ 2013 թվականի հունվար-սեպտեմբերի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,4 մլն տոննա բեռ, ինչը կազմում է 96,7% նախատեսված ցուցանիշից և 95,6% անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:
Նախնական տվյալների համաձայն` 9 ամիսների արդյունքներով՝ դրական դիմնամիկա են արձանագրել այնպիսի կաևոր ցուցանիշներ, ինչպիսիք են տարանցիկ վագոնների պարապուրդի ժամանակը, լոկոմոտիվի միջին օրեկան վազքը, գնացքի միջին քաշը:
Խոսելով ուղևորափոխադրումների մասին՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ, չնայած ուղևորաշրջանառության դրական դինամիկային, ներհանրապետական հաղորդակցությունում ուղևորափոխադրումների 1,3%-նոց աճին, անհրաժեշտ է շարունակել երկաթուղային ուղևորափոխադրումների մրցունակության ուղղությամբ տարվող աշխատանքը:
Այս համատեքստում նա հատուկ ուշադրություն է դարձրել գնացքների չվացուցակի կատարման խնդրին: Համաձայն գլխավոր տնօրենի կողմից բերված տվյալների՝ անցած ժամանակահատվածում ուշացել է 147 գնացք, իսկ ուշացման ժամանակը կազմել՝ 187 ժամ: Այդ թվում 164 ժամով ուշացել է 110 բեռնատար գնացք, իսկ 23 ժամով՝ 11 միջազգային և 26 մերձքաղաքային ուղևորատար գնացք:
«Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել գնացաների չվացուցակի կատարման հարցին, որը կարևորագույնն է երաթուղու աշխատանքի մեջ», - հայտարարել է Վիկտոր Ռեբեցը:
Ընկերության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել աշխատավարձերի աճի հարցին՝ հիշեցնելով, որ անցած ժամանակահատվածում ՀԿԵ-ի աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 195 758 դրամ, ինչը 10,7% գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Համեմատության համար նա նշել է, որ հանրապետությունում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 145 հազ դրամ, իսկ աճը՝ 4,7%:
ՀԿԵ գլխավոր տնօրենը հատուկ ուշադրություն է դարձրել ենթակառուցվածքի արդիականացման, գնացքների անվտանգության մակարդակի և աշխատանքի պահպանման հարցերին՝ համապատասխան հանձնարարություններ տալով պատասխանատուներին:
Մաժամանակ ընկերության ղեկավարը հանձնարարել է ակտիվացնել բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքը, հավասարակշռել բյուջեի ծախսային և եկամտային մասերը, հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքի արդիականացմանը:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։($1 – 408,14 դրամ) --0–