Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Սեչինը գլխավորել է 2013թ.–ի Forbes–ի ամենաթանկ ռուս թոփ–մենեջերների վարկանիշը

21.11.2013, 13:23
«Ռոսնեֆտ» ՆԸ նախագահ Իգոր Սեչինը գլխավորել է Forbes հանդեսի վարկածով 25 ամենաթանկ ռուս թոփ–մենեջերների վարկանիշը`աշխատանքի լիարժեք տարվա ընթացքում բիզնեսում 50 մլն դոլարի չափով եկամուտներ ստանալով, տեղեկացվում է պարբերականի կայքում։
Սեչինը գլխավորել է 2013թ.–ի Forbes–ի ամենաթանկ ռուս թոփ–մենեջերների վարկանիշը
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտ» ՆԸ նախագահ Իգոր Սեչինը գլխավորել է Forbes հանդեսի վարկածով 25 ամենաթանկ ռուս թոփ–մենեջերների վարկանիշը`աշխատանքի լիարժեք տարվա ընթացքում բիզնեսում 50 մլն դոլարի չափով եկամուտներ ստանալով, տեղեկացվում է պարբերականի կայքում։

Ամենաթանկ ղեկավարների եռյակը միայն դիրքային փոփոխությունների են ենթարկվել անցյալ տարվա համեմատ, այն ժամանակ, երբ կազմը նույնն է մնացել։ Սեչինը երրորդ տեղից բարձրացել է առաջին տեղը, այն ժամանակ, երբ 2012թ.–ի վարկանիշի առաջնորդ, ՎՏԲ բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը հայտնվել է երկրորդ դիրքում (35 մլն դոլար)։ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը զբաղեցրել է երրորդ տողը` տարեկան 25 մլն դոլարի չափով եկամուտով, չնայած անցյալ տարի նույն եկամուտով երկրորդ տեղում էր։

Փոքր–ինչ ներքևում են Գազպրոմբանկի վարչության նախագահ Անդրեյ Ակիմովը և Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը (վարկանիշի 4–րդ և 5–րդ տեղերը, համապատասխանաբար)` տարեկան 15 մլն դոլար։

«Ինչպես մեկ տարի առաջ, ցուցակի գագաթնակետում են հայտնվել պետական հատվածի թոփ–մենեջերները։ Նրանք ավելի շատ են վաստակում, քան մասնավոր բիզնեսի նրանց գործընկերները,. և անջատումը շարունակում է աճել»,– նշում է Forbes–ը։ 1-ին և 24–25 դիրքերում հայտնված թոփ–մենեջերների եկամուտների տարբերությունը տասնապատիկ է. Վարկանիշը եզրափակել են «Ուրալկալիայի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգերտները և «Ռենովա» ԸԽ վարչության նախագահ Ալեքսեյ Մոսկովը, ովքեր տարեկան 5–ական մլն դոլար եկամուտ ունեն, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Ռուսաստանի ընկերությունների 25 ամենաթանկ ղեկավարների համախառն եկամուտը կազմել է 325 մլն դոլար` անցյալ տարվա համեմատ ավելանալով մեկ երրորդ մասով։ Եթե 2012թ.–ին վարկանիշում ընդգրկվել էին պետական ընկերությունների 11 ներկայացուցիչներ, իսկ նրանց ընդհանուր աշխատավարձը կազմել էր 147 մլն դոլար, ապա 2013թ.–ին նրանք 13–ն են` 226 միլիոնի չափով համախառն պարգևատրմամբ։ Մասնավոր հատվածի ընկերությունների СЕО փոխհատուցումների գումարը գրեթե չի փոխվել` 97 մլն դոլար` 2012թ.–ի 99 միլիոնի դիմաց։ –0–