«Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը ճանաչվել է 2013 թվականի հայկական իրավաբանական լավագույն կազմակերպություն. Lawyer Monthly
19.12.2013,
16:02
«Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը ճանաչվել է Հայաստանի 2013թ. տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն բրիտանական «Lawyer Monthly» ամսագրի կողմից, հայտնում է «Ամերիա» ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը ճանաչվել է Հայաստանի 2013թ. տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն բրիտանական «Lawyer Monthly» ամսագրի կողմից, հայտնում է «Ամերիա» ընկերության մամուլի ծառայությունը:
«Lawyer Monthly Magazine» բրիտանական ամսագրի մրցանակն իրավական ոլորտում հանդիսանում է գործունեության և փորձառության գնահատման բարձր չափանիշ: Այս ամենամյա մրցանակը շնորհվում է ամենադինամիկ զարգացող և վստահություն վայելող իրավախորհրդատվական կազմակերպություններին:
Հաղորդագրության համաձայն, 2013թ. մրցանակաբաշխությանն առաջադրվել է իրավախորհրդատվական ծառայություններ մատուցող աշխարհի ավելի քան 500 ընկերություն:
Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել մի շարք չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի է առնվել Ամերիայի փորձառությունը, դիտարկվել է վերջին 12 ամիսների ընթացքում ծավալած գործունեությունը և ներգրավվածությունը նշանակալի իրավական խնդիրների լուծման գործընթացում: Ամերիան hաղթող է ճանաչվել նաև լուծված իրավական խնդիրների քանակի (ծավալի), իր նորարարական մոտեցումների, ինչպես նաև` նախորդ ձեռքբերումների ու մրցանակների հիման վրա:
«Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը Հայաստանի ամենահին և ամենահայտնի ինստիտուցիոնալ հիմքերով գործող իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն առաջարկում է իրավաբանական խորհրդատվական և ներկայացուցչական (այդ թվում դատական) ծառայությունների ամբողջական փաթեթ` մասնագիտանալով հատկապես բիզնեսի և ձեռնարկատիրական գործունեության իրավական սպասարկման մեջ և ներդրումների (այդ թվում օտարերկրյա) իրավական պաշտպանության ոլորտում:
«Ամերիա» ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հայկական շուկայում առավել ագրեսիվ զարգացող հաստատություններից է` մասնագիտական ծառայություններ մատուցելով իրավաբանական և կառավարման ծառայությունների ոլորտում, ներդրումների և բիզնես–նախագծերի իրականացման խորհրդատվություններ, ինչպես նաև ֆինանսական և բանկային ծառայություններ։ «Ամերիա» խմբի կողմից ընկերություններին տրամադրվող խորհրդատվությունների և ֆինանսական ծառայությունների փաթեթը հարթակ է ստեղծում Հայաստանի և տարածաշրջանի հաճախորդների օժանդակության համար։ -0-