ՀԿԵ–ն 2014 թ.–ին Հայաստանում ածխի տեղափոխման մեծ ծավալներ չի սպասում. Ռեբեց
19.12.2013,
18:00
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն Հայաստանում 2014 թ.–ին ածխի տեղափոխման մեծ ծավալներ չի սպասում, հինգշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն Հայաստանում 2014 թ.–ին ածխի տեղափոխման մեծ ծավալներ չի սպասում, հինգշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, «Երևան ՋԷԿ» ՓԲԸ–ն արդեն այս տարի կսկսի էլեկտրաէներգիայի վերամշակում` որպես վառելիք օգտագործելով քարածուխը, որն արդյունահանվում է ԼՂՀ–ի Մաղավուզի շրջանում։ ԼՂՀ–ում արդյունահանված ածուխը Երևան է մատակարարում «Հանա–Տրանս» ընկերությունը, որը ածուխը տեղափոխում է Վարդենիսի երկաթուղային հանգույց, որտեղից էլ այն տեղափոխվում է Երևան։
«Մենք դեռևս նախորդ տարի բեռնափոխադրումների իրականացման պատրաստակամություն ենք ցուցաբերել` տեղափոխելով մոտ 2 հազար տոննա ածխի փորձնական խմբաքանակ ՋԷԿ–ի հարթակ», – ասաց Ռեբեցը։
Նա նշեց, որ ընկերությունն արդեն ավարտել է աշխատանքների այդ փուլը, մասնավորապես` Վարդենիս կայարանում ենթակառուցվածք է ստեղծվել, ուժեղացվել է կայանի ճանապարհային տնտեսությունը, կառուցվել է ցանց, որն անհրաժեշտ է տեխնոլոգիաների իրականացման համար։
Նրա խոսքերով` ընկերությունն արդեն ներդրում է կատարել և պատրաստ է բեռնափոխադրումներ կատարել, ստորագրել է անհրաժեշտ համաձայնագրերը, պատրաստ է հարթակը։
«Նախագիծը դեռևս գտնվում է ածխի այրման վերջնական սարքավորման թեստավորման փուլում, այժմ թեստավորման մեջ է համակարգի աշխատունակությունը։ Երբ համակարգը պատրաստ լինի, մենք կսկսենք բեռնափոխադրումները, սակայն 2014 թ.–ին, մեր ունեցած տեղեկություններով, մեծ ծավալներ չեն սպասվում, չնայած Վարդենիսում բեռի մեծ ծավալ է պահեստավորված», – ասաց Ռեբեցը։
Երևանի արդիականացված ՋԷԿ–ը` համակցված շարքի նոր ժամանակակից շոգեգազային էներգաբլոկով, շահագործման է հանձնվել 2010 թվականի ապրիլին։ Երևանի նոր ՋԷԿ–ի սահմանված նոր հզորությունը կազմում է 271.7 ՄՎտ, միաժամանակ կայանի էներգետիկ հզորությունը 242 ՄՎտ է, իսկ ջերմայինը` 434.9 ԳՋ/ժ։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով ($1 – 405,25 դրամ)։–0—