Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ներդրումները 2014թ.–ին 9,27 մլրդ դրամ կկազմեն
18.12.2013,
15:08
Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ներդրումները 2014թ.–ին 9,27 մլրդ դրամ կկազմեն, ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ներդրումները 2014թ.–ին 9,27 մլրդ դրամ կկազմեն, ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի` 2014–2016թթ.–ի 37,3 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը։
Ընկերությունը նպատակ ունի ակտիվացնել ներդրումային քաղաքականությունը` ելնելով երեք հիմնական հանգամանքից:
«Առաջինը`անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ գազափոխադրման համակարգի վերականգնման և արդիականացման ուղղությամբ`գործող նորմատիվային և տեխնիկական պահանջները բավարարելու նպատակով: Երկրորդը` Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման նպատակով նախատեսվում են միջոցառումներ նոր գազահորի շինարարության, ինչպես նաև գործող հորերի ծավալների մեծացման ուղղությամբ: Երրորդը` գործող նորմատիվային կանոնների և ակտերի փոփոխությունների կատարման նպատակով նախատեսվում են զգալի ներդրումներ հաշվառման համակարգի արդիականացման ուղղությամբ», – հայտնեց Հակոբյանը:
«ՀայՌուսգազարդ»-ը 2014-2016թթ. նախատեսում է իրականացնել 37,34 մլրդ դրամի ներդրում, որից 25,4 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում և 11,94 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում:
Ըստ նրա, մագիստրալ գազամուղների վերականգնման և վերակառուցման աշխատանքների համար 2014թ.–ին կհատկացվի 1,361 մլրդ դրամ։
Ինչպես նշեց ընկերության ներկայացուցիչը, Սևանա լճի մակարդակի բարձրացման պատճառով ջրածածկույթի գոտուց գազամուղի հատվածը դուրս բերելու համար 2014թ.–ին նախատեսվում է 254 մլն դրամ հատկացնել։ Եվս 330 մլն դրամ կուղղվի բաշխիչ կայանների և չափման կայանների, ինժեներական շինությունների ընդլայնմանն ու վերակառուցմանը։
«Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնման համար ներդրումները 2014թ.–ին կկազմեն 993 մլն դրամ, որի շրջանակում կշարունակվեն գազապահեստարանի ներուժի վերակառուցման և ընդլայնման միջոցառումները»,– ասաց Հակոբյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է 604 մլն դրամ ուղղել գազատրանսպորտային համակարգ` մագիստրալ գազամուղների վերակառուցում ապահովել, բարձրացնել բարձր ճնշում ունեցող գազամուղների տեխնիկական բնութագրերը և հուսալիությունը, իրականացնել տարբեր տեխնոլոգիական հանգույցների և բաշխիչ կայանների վերակառուցում և արդիականացում։
Գազաբաշխիչ ցանցում ընկերության կողմից իրականացվող ներդրումները 2014թ.–ին ըստ նրա, կկազմեն շուրջ 5,74 մլրդ դրամ, ինչը թույլ կտա համակարգին միացնել 9 հազար նոր պոտենցիալ բաժանորդի։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Ռուսաստանն ու Հայաստանը 2013 թ.–ի դեկտեմբերի 2–ին կայացած երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժնի ավելացում մինչև 100 տոկոս։
Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազային ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։ (1 դոլարը` 404,97 դրամ)–0–