Հայաստանում հայտարարվել է ՀՀ վարչապետի 2014 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը
14.02.2014,
17:34
Հայաստանում հայտարարվել է ՀՀ վարչապետի 2014 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը։ Ինչպես հաղորդում է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը, մրցույթի նպատակն է խրախուսել կանանց ձեռնարկատիրական գործունեությունն և նախաձեռնողականությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հայտարարվել է ՀՀ վարչապետի 2014 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը։ Ինչպես հաղորդում է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը, մրցույթի նպատակն է խրախուսել կանանց ձեռնարկատիրական գործունեությունն և նախաձեռնողականությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Մրցույթն անցկացվելու է վեց անվանակարգում` «Լավագույն կին գործատուն», «Լավագույն կին նորարար», «Լավագույն կին բարեգործ», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար»։
Ըստ մրցանակաբաշխության սկզբունքների` յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ։
Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար։
Հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցելու է մրցանակաբաշխության արարողությանը։
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, այն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը:
Հայտի ձևը կարելի է գտնել ՓՄՁ ԶԱԿ-ի կայքում մինչև 2014 թ.–ի մարտի 10–ը։–0–