Անելիք բանկը 2016 թ.–ին նախատեսում է զգալիորեն ավելացնել շահույթը
09.02.2016,
17:43
Անելիք բանկը 2016 թ.–ին նախատեսում է զգալիորեն ավելացնել շահույթը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ֆինանսական տնօրեն, Անելիք բանկի վարչության անդամ Ռուբեն Մելիքյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկը 2016 թ.–ին նախատեսում է զգալիորեն ավելացնել շահույթը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ֆինանսական տնօրեն, Անելիք բանկի վարչության անդամ Ռուբեն Մելիքյանը։
Անելիք բանկի զուտ շահույթը 2015 թ.–ի արդյունքում ավելացել է ավելի քան կրկնակի և հասել 734 մլն դրամի։
Մելիքյանի խոսքով` մնացած ցուցանիշներով ևս նախատեսվում է աճ գրանցել, մասնավորապես` ակտիվների, վարկավորման և այլ ցուցանիշներով։
«Չնայած, որ համաշխարհային տնտեսությունն առանձնահատուկ աճ չի գրանցում, այդուհանդերձ, բանկն ունի բավականին լավատեսական կանխատեսումներ», – ասաց Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ չնայած արտաքին մարտահրավերների առկայությանը, հայկական տնտեսությունն ու ֆինանսական համակարգն ընդհանուր առմամբ դրսևորում են հարաբերական կայունություն։
Մելիքյանն ընդգծեց, որ 2015 թ.–ը բավականին բարդ էր միջազգային և ֆինանսական շուկաների համար, ինչը չէր կարող չազդել Հայաստանի տնտեսության վրա։
«Սակայն ԿԲ–ի կողմից իրականացրած գրագետ և մասնագիտական քաղաքականության շնորհիվ այդ երևույթը հասցվել էր նվազագույնի, և այս պահին հայկական բանկային համակարգը կարելի է գնահատել` որպես կայուն և վերահսկելի», – ասաց Մելիքյանը։
«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։
Անելիք բանկի ակտիվները 2015 թ.–ի վերջին կազմել են 91,87 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ), պարտավորությունները` 74,6 մլրդ դրամ (2,75 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 17,2 մլրդ դրամ (19,65 տոկոսի աճ), կանոնադրական կապիտալը` 17,18 մլրդ դրամ (12,29 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 61,7 մլրդ դրամ (5,3 տոկոսի աճ), շահույթը` 733,8 մլն դրամ (119 տոկոսի աճ) ($1 - 494,63 դրամ)։ -0-