Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Արդշինբանկը ճանաչվել է 2023 թ. լավագույն բանկը Հայաստանում՝ ըստ Euromoney ամսագրի

14.07.2023, 15:12
Այս ճանաչումը վերահաստատում է Արդշինբանկի բացառիկ արդյունքները, նորարարական մոտեցումը և բանկային ոլորտում դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար բանկ և ֆինանսաբանկային ծառայությունների խոշորագույն մատակարար
Արդշինբանկը ճանաչվել է 2023 թ. լավագույն բանկը Հայաստանում՝  ըստ Euromoney ամսագրի

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Արդշինբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2023 թ. Գերազանցության մրցանակին՝ որպես «Լավագույն բանկը Հայաստանում»: Այս ճանաչումը վերահաստատում է Արդշինբանկի բացառիկ արդյունքները, նորարարական մոտեցումը և բանկային ոլորտում դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար բանկ և ֆինանսաբանկային ծառայությունների խոշորագույն մատակարար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը: 

Euromoney-ի ամենամյա մրցանակները տրվում են բանկային ոլորտում բարձր արդյունավետության և նորարարության համար՝ պարգևատրելով այն բանկերին, որոնք ցուցաբերում են զգալի աճ, հաճախորդամետություն և ունեն ռազմավարական տեսլական: 

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանն իր երախտագիտությունն է հայտնել այս հեղինակավոր պարգևի կապակցությամբ: Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ նա իր ելույթում կարևորել է բանկի շարունակական ջանքերը առաջատար բանկային ծառայությունների մատուցման ուղղությամբ, կենտրոնացումը հաճախորդների բավարարվածության վրա և ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ: «Մեզ համար իսկապես մեծ պատիվ է որպես Հայաստանի լավագույն բանկ ճանաչվել Euromoney միջազգային ամսագրի կողմից: Այս հեղինակավոր մրցանակը մեր ամբողջ թիմի նվիրված աշխատանքի և միասնական ջանքերի արդյունքն է: Մենք մշտապես ձգտում ենք տրամադրել նորարարական ֆինանսական լուծումներ և մեր հաճախորդների հետ կառուցել վստահելի հարաբերություններ»: 

приз Ардшинбанка

Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների կողմից (Moody's, Standard & Poor's և Fitch) շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկն առաջատար դիրք է գրավում շուկայում մի շարք հիմնական ֆինանսական ցուցանիշներով. թիվ 1 բանկ՝ 

  • ընդհանուր ակտիվներով,
  • ընդհանուր պարտավորություններով,
  • հաճախորդների ընթացիկ հաշիվներով և ավանդներով,
  • զուտ շահույթով:
Արդշինբանկը տրամադրում է ծառայությունների ամբողջական շրջանակ սպառողական, ՓՄՁ և կորպորատիվ բանկային ոլորտում: Բանկի ռազմավարական նշանակության նախագծերից է կանաչ ծրագրերի ֆինանսավորումը, ընդ որում՝ 14 արևային էլեկտրակայանների կառուցումը:     

Euromoney ամսագիրն առաջին անգամ հրատարակվել է 1969 թ.՝ լուսաբանելու համար կապիտալի միջազգային շուկաների առաջացումը: Այսօր Euromoney-ն ֆինանսական աշխարհի հեղինակավոր ամսագրերից մեկն է: Ի լրումն նորությունների, կարծիքների ու տեսակետների՝ ամսագրի հարցումներն ու մրցանակները հանգամանալից վարկանիշներ են տրամադրում բանկային ոլորտին: 

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:–0–