Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ․ ՊԵԿ

29.03.2024, 13:50
Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: 

Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: 

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում:–0–