Աշխարհի 23 երկրից ավելի քան 120 վարպետ կմասնակցի Հայաստանում կայանալիք «Yerevan Show-2013» III միջազգային ոսկերչական ցուցահանդեսին
25.10.2013,
14:05
Աշխարհի 23 երկրից ավելի քան 120 ոսկերիչ կմասնակցի Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 28–30–ը անցկացվելիք «Yerevan Show-2013» III միջազգային ոսկերչական ցուցահանդեսին, տեղեկացրեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) փոխնախագահ Արտակ Ուդումյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի 23 երկրից ավելի քան 120 ոսկերիչ կմասնակցի Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 28–30–ը անցկացվելիք «Yerevan Show-2013» III միջազգային ոսկերչական ցուցահանդեսին, տեղեկացրեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) փոխնախագահ Արտակ Ուդումյանը։
AJA–ի կազմակերպած և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսին կներկայացվեն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական զարդեր, մարգարտե և մարջանե զարդեր, ժամացույցներ, բիժուտերիա, ինչպես նաև ոսկերչական գործում օգտագործվող սարքավորումներ և գործիքներ։
«Մեզ համար մեծ հաջողություն է ցուցահանդեսի մասնակիցների և գնորդների թվի ամենամյա ավելացումը, քանի որ մեր միջոցառումն աստիճանաբար ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ», – ասաց Ուդումյանն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով` եթե 2011 թ.–ին անցկացված առաջին ցուցահանդեսին մասնակցել է 16–17 ընկերություն, որոնք իրենց արտադրանքը ներկայացրել են 28 տաղավարներում, ապա այս տարի գործելու է 130 տավար, որոնցից ավելի քան 80–ը օգտագործվելու է օտարերկրյա ընկերությունների կողմից, որոնք մասնավորապես ներկայացնում են ԱՊՀ երկրները, Իտալիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Թուրքիան, ԱՄՆ–ն, Կանադան և մի շարք այլ պետություններ։
«Այսպիսով, ցուցահանդեսի նպատակն է ողջ աշխարհում բարձրացնել հայկական ոսկերչական իրերի հանրաճանաչությունը», – ասել է AJA–ի փոխնախագահը։
Այս կապակցությամբ նա նշել է, որ հայ ոսկերիչ վարպետները փորձում են հետևել նորաձևության համաշխարհային միտումներին։
Ուդումյանը նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվի «Ոսկերչական բնագավառի ժամանակակից վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագրով համաժողովը, որի ընթացքում AJA–ի նախագահ ու Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նախագահ Գագիկ Գևորգյանը AJA–ի ևս մեկ կարևոր նախագիծ կներկայացնի` Երևանում ազատ ոսկերչական տնտեսական գոտու ստեղծումը։ Ուդումյանի խոսքերով` այս նախագծի իրականացմամբ Հայաստանը կվերածվի ոսկերչական բնագավառի համաշխարհային առաջատար կենտրոններից մեկը։
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այս տարի ցուցահանդես կայցելեն համաշխարհային ոսկերչական բնագավառի անվանի գործիչներ, մասնավորապես` Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին, ինչպես նաև Malca-Amit Global Limited աշխարհահռչակ ընկերության ղեկավար Նայջլ Պակսմանը», – ասաց նա։
Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշվող Ոսկերչի օրը պետական տոն է։ Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամն աջակցում է ցուցահանդեսի անցկացմանը։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Միրզոյանը տեղեկացրեց, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում է 27 ոսկերչական ընկերություն, որտեղ աշխատում է մոտ 230 մարդ։–0–