Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը մայիսին աճել է 36,9%–ով` հասնելով 171 431–ի

04.06.2014, 18:53
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2014 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, աճել է 36.9 տոկոսով, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2014 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, աճել է 36.9 տոկոսով, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Եթե 2013 թվականի մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 125 263 ուղևոր, ապա 2014թ.–ի մայիսի ցուցանիշը կազմում է 171 431 ուղևոր:

Միաժամանակ, 2014թ. մայիսին չվերթերի թիվը 2013 թվականի մայիսի համեմատ աճել է 49.4 տոկոսով  և կազմել է 1858 չվերթ` նախորդ տարվա մայիսի 1244 չվերթի դիմաց։

Միաժամանակ, եթե 2013 թվականի մայիսին «Զվարթնոցում» կանոնավոր չվերթեր էր իրականացնում 27 ավիաընկերություն, ապա հիմա դրանց թիվը հասնում է 33–ի։

Ավիաընկերությունների թվի աճից բացի, աճել է նաև բոլոր ուղղություններով դրանց կատարած չվերթերի թիվը, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գների կրճատման։

«Արմենիա – միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը հայկական կառավարության հետ 2001 թվականին ստորագրած կոնցեսիոն կառավարման մասին 30–ամյա համաձայնագրով։ Ընկերության սեփականատերն American International Airports արգենտինյան ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ -0-