Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Ամերիաբանկի ակրեդիտիվների և բանկային երաշխիքների պորտֆելը 3–րդ եռամսյակում ավելի քան 53 մլն դոլար է կազմել

30.10.2013, 19:27
Ամերիաբանկի փաստաթղթային ակրեդիտիվների և բանկային երաշխիքների պորտֆելը 3–րդ եռամսյակում կազմել է ավելի քան 53 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 29 տոկոսով, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։
Ամերիաբանկի ակրեդիտիվների և բանկային երաշխիքների պորտֆելը 3–րդ եռամսյակում ավելի քան 53 մլն դոլար է կազմել
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի փաստաթղթային ակրեդիտիվների և բանկային երաշխիքների պորտֆելը 3–րդ եռամսյակում կազմել է ավելի քան 53 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 29 տոկոսով, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։

«Մեր ուսումնասիրություններով` առևտրի ֆինանսավորման շուկայում Ամերիաբանկի մասնաբաժինը գերազանցում է 50 տոկոսը։ Տարեվերջին մենք մտադիր ենք ավելացնել ակրեդիտիվների և բանկային երաշխիքների պորտֆելը մինչև 70 մլն դոլար»,– ասաց նա։

Սահակյանի խոսքով, ֆակտորինգի գծով պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 6.5 մլն դոլար` ավելանալով 77 տոկոսով 2012 թվականի երրորդ եռամսյակի համեմատ։

«Ֆակտորինգն ավելի ռիսկային պրոդուկտ է, բայց մեր գործիքները թույլ են տալիս նվազագույնի հասցնել ռիսկերը։ Այս տարի մենք դարձանք Միջազգային ֆակտորինգային ասոցիացիայի անդամ, և այդ հարթակում արտահանողների համար միջազգային ֆակտորինգի մի շարք գործարքներ իրականացրեցինք»,– նշեց նա։

Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրենը հայտնեց նաև, որ բանկի լիզինգային պորտֆելն այդ տարվա ինն ամիսների ընթացքում կազմել է մոտ 7 մլն դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Նա միաժամանակ ավելացրեց, որ նախորդ տարի լիզինգային պորտֆելը ձևավորվել է 10-15 գործարքների շրջանակներում, իսկ այս տարի այն հաջողվել է զգալիորեն դիվերսիֆիկացնել` այս տարվա երեք եռամսյակների ընթացքում դրանց թիվը հասել է 45–ի։

Ինչ վերաբերում է առևտրի ֆինանսավորման կառուցվածքին, ապա, ինչպես ընդգծեց Սահակյանը, սպառողական հատվածում Ամերիաբանկի ֆինանսավորման 60 տոկոսը բաժին է ընկել ներկրմանը (հագուստ, շաքար, հացահատիկ և այլն), իսկ 40 տոկոսը` արտահանմանը (թարմ միրգ և բանջարեղեն, տեքստիլ, ձուկ)։

«Առևտրի ֆինանսավորման մեր պորտֆելի 30 տոկոսը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի տեխնիկային և սարքավորումներին ու լեռնահանքային արդյունաբերությանը»,– ասաց նա։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ։ Ամերիաբանկը Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։ -0-