Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 59-րդ նիստին

20.11.2013, 13:53
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցում է Քիշնևում երեկ մեկնարկած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 59-րդ նիստին
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցում է Քիշնևում երեկ մեկնարկած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայկական պատվիրակության կազմում են նաև համագործակցության և լոգիստիկայի գծով ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը, ՀԿԵ-ի միջազգային կապերի և վարչական մարմինների հետ համագործակցության բաժնի պետ Ալեքսանդր Բոյկոն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը:

Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները, Խորհրդի ասոցացված անդմների՝ Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի երկաթուղիների ղեկավարները:

Նիստին ներկա են նաև Լիտվայի, Էստոնիայի և Իրանի երկաթուղիների, ԱՊՀ գործկոմի, Երկաթուղիների միջազգային միության ներկայացուցիչներ:

Խորհրդակցության մասնակիցներին ողջունել է  Մոլդովայի փոխվարչապետ, տնտեսության նախարար Վալերիու Լազերը: Նա նշել է, որ երկաթուղիների առաջ ծառացած մարտահրավերները համանման են: Առաջին հերթին դա մատուցվող ծառայությունների որակի, երկաթուղիների մրցունակության բարձրացումն է, ինչը կապված է պետությունների տնտեսությունների զարգացման հետ:

Երկաթուղիների միջազգային միության գլխավոր տնօրեն Ժան-Պիեր Լուբինուն մասնակիցների ուշադրությունը հրավիրել է  այն փաստի վրա, որ երկաթուղիների միավորումն ընկերակցությունների մեջ թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել համագործակցությունն անվտագության և տեխնիկական համակարգերի համատեղելիության ոլորտներում:

Երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն իր հերթին ամփոփել է կառույցի աշխատանքները: Նրա խոսքերով, անցկացված է հանձնաժողովների և աշխատանքային խմբերի 64 նիստ, մշակվել են մի շարք նորմատիվ փաստաթղթերի փոփոխությունների նախագծեր: Այսպես, համաձայնեցված են Միջազգային խորհրդակցությունում աշխատող բեռնատար վագոնների շահագործման ժամկետի երկարացման կարգի, Վտանգավոր բեռների փոխադրման կանոնների փոփոխությունները:

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 59-րդ նիստի օրակարգով նախատեսված է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև 2013 թվականի 9 ամիսների երկաթուղային համակարգի աշխատանքը, 2014-2015 թթ. համար գնացքների չվացուցակների չափորոշիչները, վագոնների և կոնտեյներների հաշվառման արդյունքները, Բեռնատար վագոնների կառավարման և շահագործման ընդհանուր համակարգի ներդրման մասին համաձայնագրի կատարման ընթացքը:

Նոյեմբերի 20-ին խորհրդի նիստը կանցնի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Վլադիմիր Յակունինի նախագահությամբ:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-