Հայաստանում գազասպառողների թիվը հունվար–նոյեմբերին կազմել է ավելի քան 649 հազար. ՀայՌուսգազարդ
17.12.2013,
19:35
2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 649 397 բնակիչ-բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 649 397 բնակիչ-բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
«Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10 243-ով, այդ թվում 2225-ը՝ նոյեմբեր ամսին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նաև նշեցին, որ այս ցուցանիշն ամենաբարձր ամսական ցուցանիշն է տասնմեկ ամիսների արդյունքներով:
ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Ռուսաստանն ու Հայաստանը 2013 թ.–ի դեկտեմբերի 2–ին կայացած երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժնի ավելացում մինչև 100 տոկոս։–0–