Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%–ով

05.12.2013, 16:11
2013 թվականի նոյեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 6,2%-ով ավելացել են բեռնափոխադրումների ծավալները, նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հինգշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ։
«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%–ով
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի նոյեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 6,2%-ով ավելացել են բեռնափոխադրումների ծավալները, նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հինգշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ։

Առավել ակտիվ կայարանների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց Դալարիկը, Կարմիր Բլուրը և Երևանը:

Երկաթուղու ձեռքբերումների թվում գլխավոր տնօրենը նշեց, մասնավորապես, տրանզիտային վագոնների պարապուրդի կրճատումը, բեռնատար գնացքի քաշի ավելացումը 36 տոննայով, միջին տեղամասային արագության աճը 2 կմ/ժամով:

2012 թվականի նոյեմբերին բեռնատար գնացքի միջին քաշը ՀԿԵ-ում կազմում էր 1494 տոննա, իսկ միջին տեղամասային արագությունը՝ 30,8 կմ/ժամ:

Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նոյեմբերին կրճատվել էր լոկոմոտիվների ու վագոնների արտադրողականությունը, ղեկավարներին հանձնարարելով իրավիճակը շտկելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Նա խորհրդակցության մասնակիցներին հիշեցրեց ենթակառուցվածքի արդիականացման ու առողջացման, գնացքների անվտանգ երթևեկության ուղղություններով տարվող աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին:

«Խորհրդակցության ավարտին Ընկերության գլխավոր տնօրենը հանձնարարեց դեկտեմբերին ապահովել բեռնման նախատեսված ցուցանիշների կատարումն, իրականացնել գնացքների անվտանգ երթևեկությանն ուղղված միջոցառումները, վերականգնել ձեռնարկությունների արդյունավետ տեխնոլոգիաների ու էսթետիկայի պարգևատրման պրակտիկան»,– նշեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-