«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 6–ին Երևանում խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ կկազմակերպի
25.11.2013,
13:57
«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 6–ին Երևանում կանցկացնի խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակների, գինիների, շամպայնների և արմանյակի տարբեր երկրների նշանավոր արտադրողներից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 6–ին Երևանում կանցկացնի խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակների, գինիների, շամպայնների և արմանյակի տարբեր երկրների նշանավոր արտադրողներից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: Մասնավորապես կներկայացվեն` «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008 թ. 5 լիտր, Tignanello 2010 թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:
«Խաղողը կյանք է» խորհրդանշական անունը կրող աճուրդն իր շուրջն է հավաքել մի շարք հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների, հմուտ ու հանրաճանաչ մասնագետների: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան աշխարահռչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչը, պրոֆեսիոնալ սոմելյե Ռիդլ գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերությունից և խմիչքների արտադրության ոլորտում ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ:
«Արդեն չորրորդ տարին անընդմեջ «Ամերիա» ընկերությունների խումբը միավորում է գործարար աշխարհի ներկայացուցիչներին` ֆինանսական ու բարոյական համատեղ աջակցությամբ հանդես գալու այն մանուկների համար, որոնք գոյության ամենօրյա դժվարին պայքար են մղում: «Ամերիա» ընկերությունների խումբը շնորհակալություն է հայտնում աճուրդի բոլոր մասնակիցներին, ովքեր միացան Ամերիայի նախաձեռնությանը։ Աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ամբողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:
Գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում և «Էխո» հ/կ-ում գրանցված 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք ունեն:
««Ամերիա» ընկերությունների խումբը կոչ է անում համախմբվել և միասին իրականություն դարձնել փոքրիկների երազանքը: Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին», – նշվում է հաղորդագրության մեջ։
1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը, որը խորհրդատվական ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից մեկն է, առաջարկում է մասնագիտական ծառայություններ երեք հիմնական ուղղություններով՝ կառավարման, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն: Ընկերությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական և ռազմավարական խորհրդատու և գործընկեր հաճախորդների համար պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև Հայաստանում և Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպություններում: –0–