Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարում է «Այն ինչ կգնեք, դա էլ կշահեք» խաղարկության մասին

09.12.2016, 14:50
Խաղարկվելու է  20 մրցանակ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարում է «Այն ինչ կգնեք, դա էլ կշահեք» խաղարկության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև 2017թ-ի հունվարի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ապառիկ տեղում» պրոդուկտի միջոցով գնումներ կատարած հաճախորդների միջև կանցկացվի խաղարկություն, որի շրջանակում կխաղարկվեն են հենց այն իրերը, որոնք ձեռք են բերվել ապառիկ վճարման պայմանով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

 Խաղարկվելու է  20 մրցանակ հետևյալ անվանակարգերում` հեռուստացույց, բջջային հեռախոս, կենցաղային տեխնիկա, կահույք, ջեռուցման համակարգ, շինարարական պարագաներ։

Առաջարկը գործում է բոլոր այն խանութ-սրահներում, որոնք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ համագործակցում են «Ապառիկ տեղում» պրոդուկտի շրջանակում:

Խաղարկությունը տեղի կունենա 2017թ-ի փետրվար ամսին:

Ավելին իմանալու համար կարելի է այցելել Բանկի պաշտոնական կայք-էջ  www.acba.am։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-