Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ամերիաբանկն անցկացնում է նոր վարկային արշավ և նվազեցնում տոկոսադրույքները

24.10.2017, 15:41
Ամերիաբանկը գործարկել է նոր վարկային արշավ և նվազեցնում է տոկոադրույքները:
Ամերիաբանկն անցկացնում է նոր վարկային արշավ և նվազեցնում տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը գործարկել է նոր վարկային արշավ և նվազեցնում է տոկոադրույքները, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքով, հայկական շուկայում վերջին շրջանում նկատվում է երկու հիմնական միտում` հայկական դրամի կայունացում և վարկերի տոկոսադրույքների նվազում։

Նա նշեց, որ այս համատեքստում բանկը վերանայել է իր վարկային տոկոսադրույքները, բայց գնացել է ոչ թե սովորական նվազման ճանապարհով, այլ փորձել է վարկային տոկոսադրույքի մակարդակը կապել հաճախորդի ռիսկայնության հետ։

«Մենք առանձնացրել ենք երեք պարամետր` հաճախորդի եկամտի չափը, երաշխիքի ապահովումը և վարկավորման ժամկետները, որոնց հիման վրա գնահատում ենք հաճախորդի ռիսկը և ստանում ենք տոկոսադրույքը` ելնելով հաճախորդի ռիսկայնությունից։ Միաժամանակ նախատեսվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վարկեր, որոնցից կապված փոխվում է նաև ռիսկայնությունը», – ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով, հաճախորդները, որոնք երեք պարամետրերով կգնահատվեն որպես պակաս ռիսկային, կստանան ավելի ցածր տոկոսադրույք և հակառակը։ Այս կերպ բանկը փորձում է պահպանել արդարության սկզբունքը։

Նոր տոկոսադրույքները կկիրառվեն երկու նոր վարկային գծերի մասով, որոնք կգործեն մինչև տարեվերջ։ Դրանք են փոքր և միջին բիզնեսի վարկավորումն ու հիփոթեքային վարկերը ֆիզիկական անձանց համար (ունեցվածքի ձեռքբերում, վերանորոգում, կառուցապատում)։

Ելնելով ռիսկայնության տրամաբանությունից` առավել ցածր տոկոսադրույքները նախատեսված են ՓՄՁ–ների համար. դրամով դրանք կսկսվեն 10,5%–ից, դոլարով` 6,5%–ից, եվրոյով` 5%–ից։ Իսկ հիփոթեքային վարկավորման համար նվազագույն տոկոսադրույքը կկազմի սկսած 10%–ից դրամային վարկերի դեպքում, 7%–ից` դոլարայինի և 5,5%–ից` եվրոյով վարկերի դեպքում։

«Սա Հայաստանում ցածր տոկոսադրույքների նոր միտում է, որը, սակայն, չի նշանակում, որ դրանք ամբողջովին կկրճատվեն։ Ցածր տոկոսադրույքները կգործեն և կգտնվեն ռիսկի հետ ուղիղ կապի մեջ, ինչը, բանկի գնահատմամբ, ամբողջովին արդարացված մոտեցում է», – ասաց Բարսեղյանը։

Նա պարզաբանեց, որ չնայած առաջարկը գործում է դրամով, դոլարով և եվրոյով վարկերի համար, բանկը, սակայն, կխրախուսի ազգային արժույթով վարկավորումը, ավելին, որ դրամային և դոլարային վարկերի տոկոսադրույքների տարբերությունն այնքան է կրճատվել, որ դրամով վարկավորումը նախընտրելի կլինի փոխառուի համար։

«Միաժամանակ բանկը չի սահմանափակում վարկավորման ստորին և վերին սահմանաչափերը, չնայած ՓՄՁ–ի համար դա, որպես կանոն, մինչև 300 հազար դոլարն է, չնայած կարող են լինեն նաև բացառություններ` կախված հաճախորդի վճարունակությունից», – ասաց Բարսեղյանը։

Ամերիաբանկն իր նոր ակցիաների մասին առավել մանրամասն նախատեսում է պատմել Facebook–յան էջում նախատեսված առցանց երկխոսության ժամանակ, որը կկազմակերպվի հոկտեմբերի 26–ին տեղական ժամանակով ժամը 20։00–ից մինչև 21։00–ն։ Սոցիալական ցանցում հաճախորդների բոլոր հարցերին կպատասխանի Ամերիաբանկի Մանրածախ վարկավորման վարչության ղեկավար Իրինա Աբրահամյանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: –0–