Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ամերիաբանկն առաջատարի դիրքում է Հայաստանի ներքին պարտատոմսերի շուկայի ստեղծողների 2015 թ.–ի վարկանիշում

03.02.2016, 13:23
Ամերիաբանկն առաջատարի դիրքում է Հայաստանի ներքին պարտատոմսերի շուկայի ստեղծողների 2015 թ.–ի վարկանիշում։
Ամերիաբանկն առաջատարի դիրքում է Հայաստանի ներքին պարտատոմսերի շուկայի ստեղծողների 2015 թ.–ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն առաջատարի դիրքում է Հայաստանի ներքին պարտատոմսերի շուկայի ստեղծողների 2015 թ.–ի վարկանիշում, որը կազմել է Cbonds ընկերությունը։

Հայաստանի ներքին պարտատոմսերի շուկայի ստեղծողների վարկանիշում ներառված են հայկական էմիտենտների և երկրի ներքին շուկայում գործող միջազգային ֆինասնական կազմակերպությունների կորպորատիվ պարտատոմսերի բոլոր թողարկումները։

Ըստ Cbonds –ի` Ամերիաբանկը Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի մոտ 13 մլն դոլարի շուկայի ստեղծողն է (այդ թվում` անդերայթերը)` շուկայի 42,1% մասնաբաժնով։ Միաժամանակ դրանք ՎԶԵԲ–ի պարտատոմսերն են։

Այնուհետև գալիս է Արմսվիսբանկը (10 մլն դոլար), Արարատբանկը (4 մլն դոլար), Capital Investments ներդրումային ընկերությունը (Հայաստան, 2 մլն դոլար) և Renesa–ն (1 մլն դոլար)։

Cbonds–ը ներառել է կազմակերպություններին վարկանիշում մարքեթինգային փաստաթղթերի հիման վրա։ Վարկանիշում ներառվել են միայն բանկեր և ֆինանսական ինստիտուտներ։

Cbonds ընկերությունների խումբը ներդրումային գործակալություն է, որը մասնագիտանում է ֆինանսական շուկաների ոլորտում։ Խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանում և Ուկրաինայում բիզնեսի հետևյալ ուղղություններով` լրատվական կայքերի աջակցություն և զարգացում (Cbonds.Info և Investfunds), թեմատիկ համաժողովների և ֆինանսական շուկաների գծով ցուցահանդեսների անցկացում, հրատարակչական գործունեություն (Cbonds Review ամսագիր և ամենամյա տեղեկատուներ)։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Ամերիաբանկը առաջին ներդրումային բանկն է Հայաստանում, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։

Ամերիաբանկի ակտիվները 2015 թ.–ի արդյունքում կազմել են 515,8 մլրդ դրամ (29 տոկոսի աճ), պարտականությունները` 456,4 մլրդ դրամ (27,7 տոկոսի աճ), կապիտալը` 59,3 մլրդ դրամ (40 տոկոսի աճ)։ Ընկերության շահույթը 2015 թ.–ին կազմել է 4,8 մլրդ դրամ (32,5 տոկոսի անկում) ($1- 489,82 դրամ)։–0–