Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ամերիաբանկն արժանացել է «Որակի գերազանցության» մրցանակին գերմանական Կոմերցբանկի կողմից

29.08.2016, 13:59
Գերմանական Կոմերցբանկը Ամերիբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2015»:
Ամերիաբանկն արժանացել է «Որակի գերազանցության» մրցանակին գերմանական Կոմերցբանկի կողմից

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանական Կոմերցբանկը, 2015թ-ի արդյունքների համաձայն, Ամերիբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` «STP Award 2015», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

2008թ-ից ի վեր` Կոմերցբանկի կողմից միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին արդեն ութերորդ անգամ է շնորհվում «STP Award» մրցանակը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

2016 թ.–ի առաջին կիսամյակի արդյունքում Ամերիաբանկի ակտիվները կազմել են 522,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 462 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 60,3 մլրդ դրամ,  վարկային ներդրումները` 348,7 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը` 2 144,2 մլն դրամ։ ($1 – 474,85 դրամ) –0–