Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Ամերիաբանկն ավելի քան 5 տարի առաջատարի դիրքում է կորպորատիվ վարկային պորտֆելով Հայաստանի ֆինանսական շուկայում

14.11.2016, 15:51
Կորպորատիվ վարկային պորտֆելով առաջատար բանկը` Ամերիաբանկը, 2010թ.ից սկսած, իրավաբանական անձանց տրված վարկերով զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի ֆինանսական շուկայում։
Ամերիաբանկն ավելի քան 5 տարի առաջատարի դիրքում է կորպորատիվ վարկային պորտֆելով Հայաստանի ֆինանսական շուկայում

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կորպորատիվ վարկային պորտֆելով առաջատար բանկը` Ամերիաբանկը, 2010թ.ից սկսած, իրավաբանական անձանց տրված վարկերով զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի ֆինանսական շուկայում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ամերիաբանկը 2016 թ.–ի 9 ամսվա արդյունքներով հրապարակել է ինֆոգրաֆիկա, որը ներկայացնում է բանկի կողմից տրված կորպորատիվ վարկերն` ըստ տնտեսության ճյուղերի, 2010թ.-ից սկսած վարկերի աճի դինամիկաբ և շուկայում ունեցած մասնաբաժինը։

Ներկայացված տեղեկատվության համաձայն, Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելի մասնաբաժինն ավելացել է` 2010 թ.–ին գրանցված 14,1 տոկոսից դառնալով 20,3 տոկոս 2016 թ.–ի սեպտեմբերի վերջին։ Այսպիսով, այս տարվա 9 ամսվա արդյունքներով` բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը կազմել է 310 մլրդ դրամ։

Инфографика

Միաժամանակ, Ամերիաբանկի կորպորատիվ պորտֆելի մասնաբաժինը բաժին է հասնում անշարժ գույքի ոլորտի վարկավորմանը` 13,8 տոկոս։ 

Մեծածախ առևտրի վարկավորման մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 12,4 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության մասնաբաժինը` 9,9 տոկոս, հյուրանոցային սպասարկման ոլորտինը` 7,9 տոկոս, հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժինը` 7,3 տոկոս, գյուղատնտեսության ոլորտինը` 7,3 տոկոս, սննդի և խմիչքի արտադրության ոլորտի մասնաբաժինը կազմում է 6,7 տոկոս, մանրածախ առևտրի ոլորտը` 6,5 տոկոս, շինարարության ոլորտի մասնաբաժինը` 6 տոկոս, կապի ծառայությունները` 5,7 տոկոս, այլ ոլորտները` 17 տոկոս։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-