Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Ամերիաբանկը 2016 թ.–ին գրանցել է մանրածախ գործառնությունների բարձր ցուցանիշներ

07.04.2017, 19:34
Ամերիաբանկը 2016թ.–ին գրանցել է մանրածախ գործառնությունների բարձր ցուցանիշներ։
Ամերիաբանկը 2016 թ.–ին գրանցել է մանրածախ գործառնությունների բարձր ցուցանիշներ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը 2016թ.–ին գրանցել է մանրածախ գործառնությունների բարձր ցուցանիշներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Ամերիաբանկը 2016թ. արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով` ակտիվներով, հաճախորդների նկատմամբ պարտավորություններով, ընդհանուր կապիտալով, վարկային ներդրումներով, զուտ շահույթով զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում:

Ընդ որում, հաշվետու տարում մանրածախ գործառնությունների մասով գրանցվել են բարձր ցուցանիշներ, դրանք ներկայացված են ինֆոգրաֆիկայում:

  Америабанк инфографика _арм.png

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–