Ամերիաբանկը Հայաստանում կգործարկի նոր անկոնտակտ վարկային քարտեր
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը Հայաստանում կգործարկի նոր անկոնտակտ վարկային քարտեր, առցանց ասուլիսի ժամանակ ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
Նա նշեց, որ բանկը փորձում է կանոնավոր կերպով տրամադրել նոր հնարավորություններ քարտային բիզնեսի ոլորտում, ինչի կապակցությամբ առաջիկա շաբաթների ընթացքում հաճախորդներին կառաջարկի անկոնտակտ վարկային քարտեր։
Նրա խոսքով, նոր քարտերը թույլ կտան հաճախորդներին իրականացնել վճարումներ և կատարել գործարքներ առանց տերմինալի միջով քարտն անցկացնելու։
«Դա կթեթևացնի հիմնականում ծանրաբեռնված տերմինալների աշխատանքը, թույլ կտա արագացնել վճարումներ կատարելու գործընթացն ու կրճատել հերթերը», – ասաց Բարսեղյանը։
Նա նաև նշեց, որ նախատեսված կլինեն հատուկ սթիքերներ, որոնք հնարավոր կլինի ամրացնել հեռախոսին և իրականացնել վճարում` մոտեցնելով գաջեթը տերմինալին։
Բացի այդ, նրա խոսքով, բանկը նախատեսում է նոյեմբերին և դեկտեմբերին անցկացնել նոր ակցիաներ, որոնք կխթանեն անկանխիկ գործարքները։
Միաժամանակ, Բարսեղյանն ընդգծեց, որ բանկն ակնկալում է, որ հաճախորդների բազան կկրկնապատկվի, որի սպասարկումը կիրականացվի թվային տեխնոլոգիաների միջոցով, որոնք ապահովում են ծառայությունների բարձր որակ և թույլ են տալիս սպասարկել առավելագույն թվով հաճախորդների։
Որպես օրինակ նա նշեց, որ սպառողական վարկի կամ ապառիկի տրամադրումը մասնաճյուղում զբաղեցնում է 4–5 օրում, իսկ էլեկտրոնային սքորինգային համակարգի միջոցով` մի քանի րոպե։
Ինչպես կարծում է Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը, բանկի սպառողական վարկերի պորտֆելի աճի աննախադեպ տեմպը մեծ մասամբ պայմանավորված է հենց նոր էլեկտրոնային ծառայությունների ներդրմամբ։
Նա նշեց, որ միայն այս երկու ծառայությունների գծով բանկի պորտֆելը տարեվերջին կկազմի ավելի քան 20 մլրդ դրամ, ինչը մի քանի անգամ գերազանցում է սպասելիքները։
«Մենք կշարունակենք այս ուղղության զարգացումն ու հիմա աշխատում ենք հիփոթեքային վարկ և ավտովարկ ստանալու հնարավորության թվայնացման վրա, իսկ 1–2 տարում կփորձենք թվայնացնել բոլոր ծառայությունները», – ասաց Բարսեղյանը։
Միաժամանակ նա նշեց, որ դրան զուգագեռ բանկը կբացի նոր մասնաճյուղեր, որոնց թիվը մինչև տարեվերջ կավելանա երեք անգամ, ինչպես նաև կընդլայնի բանկոմատների ցանցը` տարեկան 20–25 բանկոտամով։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–