Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ամերիաբանկը Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով

19.12.2016, 15:08
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում և այսուհետ Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով։
Ամերիաբանկը Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում և այսուհետ Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մեծ Բրիտանիայում ներկայացուցչի առկայությունը ևս մեկ քայլ է միջազգային ֆինանսական կառույցների հետ առավել սերտ և արդյունավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Նշենք, որ 2007թ-ից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման և զարգացման համար:

Լոնդոնում Ամերիաբանկը կներկայացնի Արմեն Ասլանյանը, ով ունի ավելի քան 12 տարվա փորձ ներդրումային բանկային ոլորտում, ստացել է տնտեսագիտության բակալավրի և ֆինանսական տնտեսագիտության մագիստրոսի կոչումները Շեֆիլդի համալսարանից և Բրունելի բիզնես դպրոցից և 2012 թ-ից ակտիվորեն ներգրավված է ԵՄ ու Մեծ Բրիտանայի ներդրումային բանկային ոլորտում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:-0-