Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+20

ՀԿԵ-ում անցնում է անձնակազմի ատեստավորման գործընթաց

10.03.2014, 13:30
Հարավկովկասյան երկաթուղում անցնում է  աշխատողների ատեստավորման գործընթացը, ինչը պայմանավորված է Տնօրենների խորհրդի որոշման համաձայն ընթացող ընկերության վերակազմավորմամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՀԿԵ-ում անցնում է անձնակազմի ատեստավորման գործընթաց
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հարավկովկասյան երկաթուղում անցնում է  աշխատողների ատեստավորման գործընթացը, ինչը պայմանավորված է Տնօրենների խորհրդի որոշման համաձայն ընթացող ընկերության վերակազմավորմամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նման վերակազմավորման նպատակն է արտադրական գործընթացների համակարգումը, աշխատանքի արդյուննավետության բարձրացումը: Ատեստավորում են անցնելու ՀԿԵ-ի ինժեներական ու կառավարման ապարատը, ինչպես նաև ղեկավար կազմը: Ատեստավորմանը կնախորդի նախապատրաստական աշխատանքը, աշխատողների ծանուցումն ու աշխատանքի նկարագրությունների հաստատումը՝ նոր հաստիքացուցակի համապատասխան:

Վերակազմավորման շրջանակներում ՀԿԵ-ում ստեղծվում են երկու խոշոր տնօրինություններ՝ Շարժակազմի տնօրինությունը, որի կենտրոնը տեղակայվելու է Գյումրի քաղաքում, և Ենթակառուցվածքի տնօրինությունը:

Շարժակազմի տնօրինության տեղափոխումը Գյումրի պայմանավորված է նրանով, որ քաղաքում գտնվում են արտադրական ու ուսումնական մասերը, աշխատողների մեծամասնությունը: Բացի այդ Գյումրիում աշխատում է ժամանակակից մեքենաշինական համալիր՝ Գյումրու լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոները, որոնք հագեցած են նորագույն սարքերով, ինչը թույլ է տալիս սպասարկել և վերանորոգել վագոնները նորագույն տեխնոլոգիաներ կիրառելով:

ՀԿԵ-ում գործող ինֆորմացիոն համակարգը, տեսակոնֆերանսների անցկացման հնարավորությունները թույլ կտան անխափան կապ ապահովել Գյումրիում տեղակայված Տնօրինության հետ:

Ենթակառուցվածքի ծառայության հիման վրա ստեղծվող համանուն Տնօրինության իրավասությունների մեջ կմտնեն երկաթուղային ենթակառուցվածքի շահագործումն ու կառավարումը՝ ուղևորա- և բեռնափոխադրումների իրականացման, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման նպատակով:

Ատեստավորման անցկացման համար ստեղծված է 3 հատուկ հանձնաժողով՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի ու գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի նախագահությամբ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--