Հայաստանում իրավաբանական անձինք կկարողանան լիցենզիաներ ստանալ բացառապես էլեկտրոնային ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում իրավաբանական անձինք կկարողանան լիցենզիաներ ստանալ բացառապես էլեկտրոնային ձևաչափով, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նշեց, որ, ըստ գործող օրենսդրության, կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց։
«Իրատեսական կլիներ լիցենզիաների որոշ տեսակները տրամադրել իրավաբանական անձանց բացառապես էլեկտրոնային ձևաչափով` արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքների օգտագործմամբ», – ասաց Կարապետյանը։
Այս կապակցությամբ նա հանձնարարեց լիցենզիաների տրամադրման հարցերով զբաղվող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց բացառապես էլեկտրոնային ձևաչափով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունն ու ներկայացնել առաջարկներ։–0–