Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանի և Սանկտ Պետերբուրգի ձեռներեցները Հայաստանում քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները

15.10.2013, 20:00
Երևանի և Սանկտ Պետերբուրգի գործարարները երեքշաբթի քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Կլոր սեղանը կազմակերպվել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի ներկայացուցիչների տեղեկատվական–գործնական առաքելության` Երևան կատարած այցի շրջանակներում։

Երևանի և Սանկտ Պետերբուրգի ձեռներեցները Հայաստանում քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի և Սանկտ Պետերբուրգի գործարարները երեքշաբթի քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Կլոր սեղանը կազմակերպվել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի ներկայացուցիչների տեղեկատվական–գործնական առաքելության` Երևան կատարած այցի շրջանակներում։

Հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի խոսքերով` այս կլոր–սեղանը լայն հնարավորություններ կբացի առանց միջնորդների գործարարների միջև ուղիղ կապերի հաստատման համար, ինչը թույլ կտա հայկական ապրանքները ներկայացնել Պետերբուրգի սպառողական շուկայում ավելի մատչելի գնով։

Կլոր սեղանին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության դեպարտամենտի, Սանկտ Պետերբուրգի ձեռներեցության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի Սպառողական շուկայի զարգացման վարչության, Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի ԱՊՀ երկրների և ՌԴ տարածքի հարցերով բաժնի, ինչպես նաև տեղեկատվական ապահովման բաժնի ներկայացուցիչները, Հայաստանի և Ռուսաստանի առևտրային ցանցերի և տարբեր արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչները։

Մասնակիցները, մասնավորապես, քննարկել են հայկական արտադրանքի մեծ ծավալների արտահանման և Սանկտ Պետերբուրգի առևտրային ցանցերում դրանց իրացման հնարավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում բիզնեսի հաստատման ժամկետներն ու պայմանները և այլ հարցեր։

Բացի տնտեսությանը վերաբերող հարցերից, մասնակիցները քննարկեցին նաև կրթության ոլորտի հիմնախնդիրներն ու ձեռքբերումները, միջազգային համագործակցության կազմակերպման հնարավորություններն ինչպես Երևանի և Սանկտ Պետերբուրգի, այնպես էլ Էստոնիայի, Շվեդիայի և Գերմանիայի որոշ քաղաքների հետ։

Առաքելության մասնակիցներն այցելեցին նաև Հայաստանի մի շարք արդյունաբերական և տուրիստական օբյեկտներ։--0--