Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ 2018թ.-ին կիրականացվի 5 ծրագիր (ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ)

05.06.2018, 17:41
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփեց տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ  2018թ.-ին կիրականացվի 5 ծրագիր (ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփեց տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Այս տարի 2017թ.-ի համեմատ հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում հայտ, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Հիմնադրամի խորհրդի որոշմամբ 2018թ.-ին աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ 5 կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝

1. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» ՀԿ,

2. «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ,

3. ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ,

4. «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամ» ,

5. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»։

АКБА

Հրազդանի թիվ 11 դպրոցում ֆրանսերենի առանձնացված դասարան կստեղծվի, խորացված դասընթաց կիրականացվի 1,200 աշակերտի համար: Մյուս ծրագիրն իրականացվելու է Գորիսի Շինուհայր համայնքում. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը կարի և բուրդ գզելու մեքենաներ կգնի, կստեղծվեն նոր աշխատատեղեր: 

АКБА

Բյուրականի աստղադիտարանում էլ գիտական տուրիզմն է զարգացվելու։ Այս տարի ևս «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կաջակցի հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։ Իսկ սահմանամերձ Մովսես գյուղում կհիմնվի Արմաթ ինժեներական լաբորատորիա։

АКБА

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ –ը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-