Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Յունիբանկի աջակցությամբ Գյումրու N8 դպրոցում բացվեց ժամանակակից համակարգչային դասասենյակ

01.06.2018, 10:32
Յունիբանկի կողմից իրականացվող դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման ծրագրի շրջանակում ժամանակակից համակարգչային սենյակ բացվեց Գյումրու թիվ 8 դպրոցում։
Յունիբանկի աջակցությամբ Գյումրու N8 դպրոցում բացվեց ժամանակակից       համակարգչային դասասենյակ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. Յունիբանկի կողմից իրականացվող դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման ծրագրի շրջանակում ժամանակակից համակարգչային սենյակ բացվեց Գյումրու թիվ 8 դպրոցում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Դասասենյակը ոչ միայն վերանորոգվել և կահավորվել է, այլ նաև վերազինվել նոր տեխնիկայով: Այսուհետ դպրոցի 272 աշակերտները ինֆորմատիկայի դասընթացներն կանցկացնեն` օգտվելով նոր, ժամանակակից համակարգիչներից և ինտերակտիվ դասատախտակից: 

Գյումրու թիվ 8 դպրոցում համակարգչային դասասենյակ ստեղծելու     նախաձեռնությունը պատկանում է Շիրակի նախկին մարզպետ Արթուր     Խաչատրյանին: 

Հաշվի առնելով նման նախաձեռնության կարևորությունը, Յունիբանկը     կշարունակի դպրոցների աջակցման ծրագրի իրականացումը`  նսպատելով     որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության     բարձրացմանը: Յունիբանկի աջակցությամբ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ     գոտիներում գտնվող դպրոցներում կկառուցվեն ժամանակակից կրթության     պահանջներին համապատասխան դասասենյակներ: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–