Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին. եկամտաբերությունը` մինչև 10%

29.10.2018, 12:01
Յունիբանկը հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական և դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին։
Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին. եկամտաբերությունը` մինչև 10%

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը, հաջողությամբ տեղաբաշխելով պարտատոմսերի հինգ թողարկումների ամբողջ ծավալը, հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական և դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերի թողարկման պայմաններն են. դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24  ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը`500 մլն ՀՀ դրամ: 

Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 36  ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100  ԱՄՆ դոլար, թողարկման ծավալը` 5  մլն ԱՄՆ դոլար: 

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: 

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 46  մասնաճյուղերից մեկը: Առաջարկի վերաբերյալ մանրամասն պայմանները, Ազդագիրը և Ազդագրի լրացումը հրապարակված է www.unibank.am կայքի «Ներդրողներ և բաժնետերեր» բաժնում:  

«Պարտատոմսերը`  մեր հաճախորդների խնայողությունները պահպանելու և բազմապատկելու ամենանախընտրած տարբերակներից մեկն է: Պարտատոմսերն ապահովում են բարձր եկամտաբերություն, որը հաստատուն ձևով վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Նախորդ թողարկումների հաջողությամբ տեղաբաշխումը վկայում է բանկի հանդեպ հասարակության վստահության մասին: Մենք առաջարկում ենք գումար ներդնելու լավագույն տարբերակներից մեկը` բարձր եկամտաբերություն, իրացվելիություն և ապահովածություն: Ի դեպ`բանկի դոլարային պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond)  ցուցակում», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–