Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում

10.05.2017, 15:56
Բեռլինում կայացած միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման «Անի» կոնյակը արժանացել է ոսկե մեդալի։
Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Բեռլինում կայացած միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման «Անի» կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ Երևանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին, նշվում է Երևանի կոնյակի գործարանի տարածած հաղորդագրության մեջ։

Այս տարի մրցույթը, որին մասնակցել են ավելի քան 400 խմիչքներ աշխարհի շուրջ 20 երկրներից, անցկացվել է մարտի 5-ից 6-ը:

Բեռլինի միջազգային խմիչքների մրցույթը բացառիկ է իր տեսակի մեջ, քանի որ հանձնաժողովի կազմում ներառված են ալկոհոլային խմիչքների ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում` օն և օֆֆ-թրեյդի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ և ներմուծողներ, որոնք հնարավորություն ունեն ուղղակիորեն ազդեցություն ունենալ տվյալ ապրանքի վաճառքի վրա:

Հատկանշական է, որ, ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ողջ պատմության ընթացքում:

«Սույն մրցանակներով ԱՐԱՐԱՏ կոնյակները շարունակում են միջազգային մրցույթներում բարձր մրցանակներ ստանալու հաղթարշավը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՐԱՐԱՏ կոնյակները արժանացել են Սան Ֆրանցիսկոյի SFIWSC և The World-Spirits մրցույթների բարձր պարգևներին: 

ԱՐԱՐԱՏ «Անի» կոնյակն անվանվել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի պատվին: Անի քաղաքի քառասուն դարպասներից գլխավորը զարդարում էր Բագրատունիների թագավորական դինաստիայի խորհրդանիշը՝ նրբագեղ բարսը, որն այսօր պատկերված է ԱՐԱՐԱՏ տեսականու համանուն կոնյակի փաթեթավորման վրա:

ԱՐԱՐԱՏ «Անի» կոնյակը կատարյալ է նրանց համար, ովքեր գնահատում են վառ հույզերն ու նոր տպավորությունները: Այս կոնյակը հիանալի կերպով ընդգծում է պահի կարևորությունը և այն վերապրելու անկեղծ ուրախությունը:–0–