Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայ ոսկերիչները շահագրգռված են, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը. AJA փոխնախագահ

25.10.2013, 15:39
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը որոշակի առավելություններ կտա հայ ոսկերիչներին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) փոխնախագահ Արտակ Ուդումյանը։
Հայ ոսկերիչները շահագրգռված են, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը. AJA փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը որոշակի առավելություններ կտա հայ ոսկերիչներին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) փոխնախագահ Արտակ Ուդումյանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։

«Ես, անշուշտ, ՄՄ–ի կողմնակից եմ, քանի որ Ռուսաստանն ադամանդի և ոսկու խոշորագույն արտադրող է, և մենք կարող են էժան հումք ստանալ Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում»,– ասաց Ուդումյանը։

«ՄՄ–ն մեր առջև լրացուցիչ հնարավորություններ կբացի։ Իսկ առայժմ հայկական ոսկերչական իրերի բաժնեմասը Ռուսաստանի շուկայում չափազանց փոքր է, և, հնարավոր է, որ նույնիսկ մեկ տոկոսի չի հասնում։ Իրերի հիմնական մատակարարները Չինաստանն ու Թուրքիան են»,– ասաց Ասոցիացիայի փոխնախագահը։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականի հունվար–օգոստոսին արտադրվել է 759.1 կգ ոսկերչական իրեր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 703.9 կգ–ի դիմաց (աճը` 7,8%)։

Հայաստանում ադամանդի արտադրության ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 58 927 կարատ` 2012 թվականի հունվար–օգոստոսի համեմատ ավելանալով 49.2 տոկոսով։ Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստած իրերի արտահանումն այս տարվա հունվար–օգոստոսին կազմել է 120.3 մլն դոլար (աճը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 5,9%–ով)։-0-