Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Բիզնես – դասընթացներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ՓՄՁ հաճախորդների համար

20.11.2015, 15:54
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսել է պարբերաբար կազմակերպել բիզնես-դասընթացներ` նպատակ ունենալով  աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում, հայտնցին ընկերության մամուլի ծառայությունից:
Բիզնես – դասընթացներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի  ՓՄՁ հաճախորդների համար
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսել է պարբերաբար կազմակերպել բիզնես-դասընթացներ` նպատակ ունենալով  աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում, հայտնցին ընկերության մամուլի ծառայությունից:
            
«Հաճախորդներին բիզնես-դասընթացների ընթացքում ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը»,-ասված է հաղորդագրությունում:
 
Ընկերությունից հայտնեցին, որ դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաև բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք ցանկություն կունենան մասնակցելու դասընթացներին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-