Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական ՀԿ–ի Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ

22.10.2015, 18:41
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական հասարականան կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական ՀԿ–ի Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական հասարականան կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Տեղադրված  արևային ջրատաքացուցիչների շնորհիվ հարյուրավոր երեխաներ և տարեցներ այսուհետև կունենան մշտական տաք ջուր:

Բարեգործական այս քայլը բանկի առաջնային ծրագրերից է: Բանկը ոչ միայն տեղադրել է արևային ջրատաքացուցիչները, այլև դրանք  տեղադրած  «Շտիգեն» ընկերության միջոցով իրականացնելու է տեխնիկական սպասարկում:

Բանկը անցյալ տարի է սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արևային ջարատաքացուցիչների տեղադրումը և արդեն հասցրել է հոգալ 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների և Կոշի վերականգնողական կենտրոնի տաք ջրի հարցը:

Բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ են հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 6–16 տարեկան 101 երեխա և 30 տարեց, գործում է 5 խմբակ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-