Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանի կերպով չի բարձրացնելու նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները

13.08.2015, 14:31
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանի կերպով չի բարձրացրել և չի բարձրացնելու նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները, գրված է «ԱՌԿԱ» գործակալության` բանկի մամուլի հաղորդագրության մեջ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանի կերպով չի բարձրացնելու նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանի կերպով չի բարձրացրել և չի բարձրացնելու նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները, գրված է «ԱՌԿԱ» գործակալության` բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

«Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ ՀՀ առևտրային բանկերը միակողմանի կերպով բարձրացնում են իենց հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պաշտոնապես հայտարարում է, որ նման պրակտիկա մեր կողմից չի կիրառվել և չի կիրառվում», – գրված է հաղորդագրության մեջ։

«Նախկինում տրված  վարկի տոկոսադրույքը  որոշվում  է նախապես հաճախորդի հետ երկկողմանի համաձայնությամբ ստորագրված վարկային պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքով և այն ոչ մի պարագայում չի կարող փոփոխվել միակողմանի կերպով», – ընդգծել են բանկում` հորդորելով նման տեղեկություններ ունենալու դեպքում անմիջապես տեղեկացնել զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010-31-88-78 հեռախոսահամարով։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: –0—